168.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիան որոշում է կայացրել վերսկսել Թեհրանում իր դեսպանության աշխատանքը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով բրիտանական աղբյուրին:
Աղբյուրի տվյալով՝ դեսպանությունը կբացվի արդեն այս շաբաթ:
«Արտաքին գործերի նախարարը կուղևորվի Իրան, որպեսզի այնտեղ բացի մեր դեսպանությունը»,- ասել է աղբյուրը՝ չցանկանալով հայտնել իր անունը, քանի դեռ պաշտոնապես չի հայտարարվել ուղևորության մասին:
Հիշեցնենք, որ 2011-ին ցուցարարները Թեհրանում գրոհել էին Մեծ Բրիտանիայի դեսպանությունը՝ որպես Իրանի դեմ արևմտյան պատժամիջոցների բողոքի նշան:
Դեսպանությունը փակվել էր, իսկ հետո Իրանը կայացրել էր իր դեսպանությունը Լոնդոնում փակելու որոշում:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2015/08/20/527582.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել