Replik.am-ը գրում է.

Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Պեդրո Ռոդրիգեսի հետ պայմանագիր կնքելու մասին: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Բարսելոնայի» պաշտոնական կայքն իր հերթին նշում է, որ կողմերը համաձայնության են եկել 30 միլիոն եվրոյի շուրջ, որից 3 միլիոնը կատալոնացիները կստանան բոնուսների տեսքով:

Պեդրոն «Բարսելոնայի» առաջին թիմում հանդես էր գալիս 2007 թվականից և հարազատ ակումբի հետ նվաճել է բոլոր հնարավոր տիտղոսները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել