1440061766_p6271589_Ճապոնացի գիտնականները ենթադրում են, որ սովորական մոծակները կարող են օգնել աղետների ժամանակ մարդկանց փլատակների տակից գտնելու համար, հայտնում է tass.ru-ն:

Հետազոտողները մտադիր են գտնել այն մեխանիզմը, որի միջոցով այդ միջատները կարողանում են ճանաչել մարդու հոտը, և այն ստանալ արհեստական ձևով` ստեղծելով հատուկ սենսորներ:

Գիտնականների կարծիքով՝ մոծակների օրգանիզմում արտադրվում է հատուկ սպիտակուց, որն ընդունակ է ներծծել մարդկանց և կենդանիների քրտինքի հոտերը, որով և նա ուղղորդվում է մարկդանց խայթելու համար:

Գիտնականները հույս ունեն, որ իրենք կստեղծեն սենսորներ, որոնց միջոցով կիմանան փլատակների տակ գտնվող մարդկանց գտնվելու վայրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել