1. Հրաժարվելով տղային շանս տալուց՝ կարող ես արժանի մարդու կորցնել
Համարվում է, որ մեզ անհրաժեշտ է մոտ 15 րոպե, որպեսզի հասկանանք՝ արդյո՞ք «քիմիա» տեղի ունեցավ, թե՞ ոչ, և արդյո՞ք մեր դիմաց նստած մարդը մեզ գրավում է, թե՞ ոչ: Բայց քիմիայի վրա երկար ապավինել չես կարող: Այն կարող է լավ խթան հանդիսանալ հարաբերություն սկսելու համար, բայց չես էլ հասցնի նկատել, թե ինչպես այն ավարտվեց: Ասում են՝ որպեսզի պարզես, թե որքանով ձեր հարաբերություններն ապագա ունեն, պետք է առնվազն 6 ժամադրություն:
2. Այն միշտ օգտակար է
Նախ՝ ժամադրությունները զվարճալի են: Հետո՝ դրանք հիանալի միջոց են ինչ-որ նոր բան փորձելու համար: Եվ վերջում, ժամադրությունը միշտ շանս է հետաքրքիր մարդու ճանաչելու համար: Հավատա, անգամ եթե ձեզ մոտ ոչինչ չստացվի, կարող ես պարզապես լավ ընկեր ձեռք բերել:
3. Եթե սովորությունը քեզ երջանիկ չի դարձնում, փոխիր այն:
Կհամարձակվեմ ասել, որ եթե ժամադրությունների ես գնում, ապա անձնական կյանքում ամեն ինչ կարգին չէ: Մտածիր, թե ինչու: Դեպքերի մեծամասնությունում մեղավորը դու ես: Պատճառը կարող է լինել այն, որ ամեն անգամ սխալ ընտրություն ես անում: Այնպես որ, եթե ամեն անգամ քեզ տխմարներ են հանդիպում, ապա պատճառն այն չէ, որ տղամարդիկ են վատը, այլ պարզապես դու չես կարողանում կողմնորոշվել: Փոխիր գործելաոճդ և հանդիպիր այն մարդու հետ, ում հետ երբեք չէիր համաձայնվի ժամադրության գնալ:
4. Սիրախաղը վարպետություն է, որը պրակտիկա է պահանջում
Որքան շատ ես ժամադրության գնում, այնքան հմտանում ես հակառակ սեռի հետ շփման դժվարին գործում: Եվ երբ վերջապես հանդիպես քեզ համապատասխան մեկին, ժամադրության ընթացքում չես խառնվի իրար, չես հուզվի և քեզ արժանավայել կպահես, չէ՞ որ արդեն մեծ փորձ կունենաս:
5. Կոփում ենք նյարդային համակարգը
Ցավոք, երբեմն պատահում է, որ ընկերոջ փնտրտուքը վերածվում է քո հոգեբանության համար իսկական փորձության: Գոնե միայն ձանձրալի լիներ: Բայց երբեմն ժամադրություններն առաջ են բերում դեպրեսիա, մարդատյացություն, ուժերի և ինքնագնահատականի անկում: Եթե չափից դուրս զգացմունքային մարդ ես, ապա պետք է աշխատես քեզ վրա: Որքան շատ լինեն ժամադրությունները քո կյանքում, այնքան հեշտ կտանես դրանց ազդեցությունը քեզ վրա:
Բայց! Ամեն կանոն ունի բացառություն: Այնպես որ, երբեք մի՛ համաձայնվիր ժամադրության գնալ, եթե թեկուզ մի-փոքր համակրանք չես տածում մարդու հանդեպ կամ ի սկզբանե համոզված ես, որ ոչինչ չի ստացվելու:



