dieta-djkana-poxudenieԱմերիկացի գիտնականները գտել են նիհարելու հեղափոխական մեթոդ, որը չի պահանջում կատարել որևէ գործողություն, հայտնում է ria.ru-ն: Ճարպային բջիջների «գենետիկական վերամիացման» միջոցով նիհարել կարելի է նույնիսկ քնած ժամանակ, հայտնում է HealthDay Reporter պարբերականը՝ հղում անելով New England Journal of Medicine ամսագրին:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները փորձեր են անցկացրել լաբորատոր մկների վրա: Փոխելով ճարպաբջիջների ներսում գտնվող գենը՝ նրանք կարողացել են արագացնել նյութափոխանակությունը, որի շնորհիվ ճարպերը այրվել են իրենք իրենց:

Հետազոտելով մարդկային ճարպաբջիջները՝ գիտնականները եզրակացնում են, որ ճարպի այրման նմանատիպ գործընթաց տեղի կունենա նաև մարդկանց դեպքում:

HealthDay Reporter-ի տվյալներով՝ ներկայումս աշխարհում ճարպակալումից տառապում է 500 միլիոն մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել