Այ Aram MP3, դու ինչի՞ փորձեցիր երկրիս անունը քցել Ռսստաներում... Արա, բա սխալ ե՞մ ասում։ Էս Արամը որոշել էր գնալ ու մասնակցել ռսսական «Голос» նախագծում, բայց, բարեբախտաբար, նրան մերժել են, ինչի՞ բարեբախտաբար, բա ասեմ.
Արամը ներկայացրել էր մի ամբողջ երկիր Եվրատեսիլում ու նորմալ էլ հորիզոնական էր գրավել, մի ամբողջ Եվրոպա իմացավ, որ եթե Արամը Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնում է, ուրեմն մեզ մոտ հայտնի ու հարգված երգիչ ա (հա, հարց չկա, միշտ չի, որ հայտնին ա գնացել, բայց Արամի դեպքում համ հայտնի էր, համ տաղանդավոր, համ էլ սիրված), ու էսօրվա օրով «Երկիր ներկայացնող» անձը որոշեց, որ ինքը պիտի գնա, ռուսական եսիմինչ մրցույթին մասնակցի...
Բա էդ ռուսները չէին ասի՝ էս չի՞ Հայաստանը, իրանց լավագույն երգիչը մեզ մոտ փորձում ա սկսնակ դառնա՞լ։ Բա ավելի վատ բան ասեմ՝ բա որ երգեր ու ոչ մեկ չֆռռար, վաբշե ազգովի կլինեինք խայտառակ...
Արամն իրա քայլով նաև զրոյացրեց «Հայաստանի ձայն» մրցույթի վարկանիշը, քանի որ էդ մրցույթին ինքը որպես հյուր էր ներկայացել...
Հիմա ինձ բացատրեք՝ նեուժե՞լի անաղուհացություն չէր Արամի քայլը, իբր քիչ են մեզ մեր հայրենակիցների մեծ մասը խայտառակվում աշխարհով մեկ, հիմա էլ էս սիրված տղեն էր ուզում մեր անվան, պատվի հետ խաղալ...
Մեկը չկա՞ր՝ ասեր՝ այ Արամ ջան, գինդ իմացի էլի...



