Armlur.am-ը գրում է.
Երեկ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում տղամարդու դի է հայտնաբերվել: Ինչպես հայտնի դարձավ Armlur.am-ին, գյուղի կիսակառույց-բնակելի շենքերից մեկի մոտ ընկած է եղել առանց ձախ ձեռքի տղամարդու դիակ: Պարզվել է, որ այն պատկանում է Ջերմուկ քաղաքի բնակիչ 54-ամյա Կամո Երանոսյանին: Armlur.am-ի տեղեկություններով, տղամարդը տարբեր հիվանդություններով էր տառապում, իսկ հիմնական բնակությունը հաստատել էր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Հենց այստեղ էլ՝ գործարաններից մեկում, նա աշխատում էր: Իսկ Մերձավան գյուղում տղամարդը երկար ժամանակ վարձով բնակարան է փնտրել, սակայն չի կարողացել գտնել:
Այդուհանդերձ, նա բավականին հաճախ էր այցելում Մերձավան: Նրան տեղի երիտասարդները ժամանակ առ ժամանակ օգնում էին, անհրաժեշտ դեղորայքն էին գնում, ջուր էին տալիս:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



