Մեր հայերիս մեջ լիքը մարդ կա, որոնք հղիանում են ամեն անգամ, երբ մեր մոտ ինչ–որ բան ա ստացվում։ Նույն հղիությունը նրանց մոտ խրոնիկաբար հայտնաբերվում է նաև «Հայաստան» հիմնադրամի ժամանակ։ Չգիտես ինչու, օտար օրինակներ այդքան սիրող այդ հատվածը դժվարանում է հիշել Իսրայելի օրինակն ու նայել՝ ինչպես են այդ պետության մեջքին կանգնել հրեաներն ազգովի թե՛ այն ժամանակ, երբ այն Հայաստանից բեշ–բեթար կորումպացված երկիր էր, թե՛ հիմա, երբ իրենց մոտ վերջապես ստացվել է ինչ–որ բան։ Դրա տեղ պատմում է այն մասին, որ այդ փողերը գողանալու են, էս են անելու, էն են անելու և այլն։ Որովհետև ամենահեշտ բանը բացասական կողմեր գտնելն ու ինքնափնովելն է։ Մի քիչ ես էլ փնովեմ: Այո, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ գերագույն կրոն է սերիալների տխմարությունը, ուր իշխանությունն ու ընդդիմությունը մեկը մյուսից անբարո են, որտեղ պատգամավորի ռեստորանի ախռանան մարդ է սպանում, որտեղ տկար ընդդիմադիրները մեգաֆոնով գոռգռում են համալսարանում, իսկ համալսարանի աշխատողները տկարաբար իրենց աքացի են տալիս, մի երկրում, ուր սփյուռքահայերին «քցում են», ուր հաշմանդամին կամ դասախոսին ավելի քիչ փող է հատկացվում, քան բանտարկյալին... Ցանկն անվերջ է։ Ու այդ ամենի ֆոնին կան մարդիկ, էն մեր կողմից հաճախաբար մատնանշվող «քցիպ ախպարներից», որոնք, չնայած այդ ամեն ինչին, քաջ գիտակցելով, որ գումարների կեսը կգնա ջիպերի, ոչ թե ճանապարհների վրա, կմսխվի, կուտվի, ուտողներն էլ հանգանակողներին էշի տեղ կդնեն, այդ ամենը տեսնելուվ ու գիտակցելով, գալիս ու հանգանակում է՝ հույս ունենալով, որ գումարի գոնե մի փոքր մասը հեռավոր գյուղ կհասնի։ Նրանք ՀՈՒՅՍ ունեն, իսկ մարդ, երբ ՀՈՒՅՍ ունի, ապրում է հաղթելու նպատակով, երբ չունի՝ նա արդեն պարտված է, անգլերեն ասած՝ looser։ Դա ապրել չի տալիս սութի «բարեխոսներին», որոնք իբր ափսոսում են ու փորձում մտքից շեղել հայրենադարձներին, ներդնողներին, բարերարերին և այլոց՝ ասելով թե՝ «քցելու են ձեզ ստեղ»։ Առաջին դասը հաղթողներն են, որոնք վաղը–մյուս օրը կկերտեն երկիրը, ազգն ու հասարակությունը, երկրորդը՝ պարտվածները, ամեն բան, ինչին հասնում են՝ ֆեյսբուք լինի թե զլմ, դարձնում են Մատյան ողբերգության։ Դա անբուժելի հիվանդություն է, «looser»–ը ոչ թե ուրախանում է, այլ թույլ տեղ է ման գալիս, որ փնովի, իսկ ես փաստում եմ՝ հաղթողներ մեր մեջ շատ կան, ու մենք վերջիվերջո մեր ուզածին ՀԱՍՆԵԼՈՒ ԵՆՔ։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/nikolay.torosyan/posts/561467797213079
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել