Անուշ Գրիգորյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում51 կգ քաշային աշխարhի չեմպիոնուհի Անուշ Գրիգորյանը Հունգարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում առնվազն ապահովեց բրոնզե մեդալ: Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող մեր միակ աշխարհի չեմպիոնուհին Եվրոպայի առաջնության ¼ եզրափակչում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Հունգարիան ներկայացնող Ալեխանդրա Վիգլասի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այսօր կիսաեզրափակիչ մենամարտում մեր մարզուհու մրցակիցը Մեծ Բրիտանիան ներկայացնող Ալիս Ջոնսն է: 
Տեղեկացնենք, որ այս օրերին Գրոզնիում Կադիրովի անվան միջազգային մրցաշարում իրենց ուժերն են փորձում նաև տղամարդկանց մեծահասակների հավաքականի մի շարք բռնցքամարտիկներ: Այս պահի դրությամբ մեր բռնցքամարտիկներից ռինգ են դուրս եկել 64 կգ քաշային Արա Պուլուզյանը և 69 կգ քաշային Արման Դարչինյանը: Հաղթանակ է տոնել միայն Դարչինյանը, ով առավելության է հասել Ղազախստանը ներկայացնող բռնցքամարտիկի նկատմամբ:

Հարգանքով՝
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել