aromaterapiyaԲուսական յուղի՝ ձեթի ընտրությունից է մեծապես կախված մարդու առողջությունը, հայտնում է Allwomen.net.ua:

Կոկոսի յուղ

Մեծ քանակությամբ կոկոսի յուղ օգտագործող երկրներն ունեն աշխարհում ամենաառողջ բնակչությունը: Այն օգտակար է նիհարել ցանկացողների համար: Ճարպաթթուները արագացնում են նյութափոխանակությունը` մարդկանց օգնելով ավելի շատ էներգիա ծախսել: Այդ յուղն օգտակար է նաև նյարդային և մաշկի հիվանդությունների դեպքում:

Արևածաղկի ձեթ

Այն ամենաշատն է պարունակում օմեգա-3 ճարպաթթուներ: Դրա ճիշտ օգտագործումը օգնում է սիրտ-անոթային համակարգին և կանխում է աղիների քաղցկեղի առաջացումը:

Դդմի ձեթ

Այդ ձեթը բարելավում է շագանակագեղձի առողջությունը ցինկով հագեցվածության պատճառով: Օգտակար է նաև կանանց՝ դաշտանադադարից հետո, նվազեցնում է ճնշումը, գլխացավերը և այլն:

Ավոկադոյի յուղ

Սա կատարյալ միջոց է մաշկի համար, խոնավացնում, մաքրում և պաշտպանում է այն: Պարունակում է մեծ քանակությամբ մաշկը երիտասարդացնող հակաօքսիդիչներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել