Ճիշտ ու առողջ քաշ հավաքելու նպատակով սննդակարգ կազմելուց առաջ անհրաժեշտ է սկզբում մոռանալ մի քանի կարծրատիպերի մասին, որոնք հանդիպում են այն մարդկանց մոտ, ովքեր ցանկանում են քաշ հավաքել՝ առողջ տեսք ունենալու համար։

Չի կարելի հնարավորինս շատ ուտել. առատ սնունդը չի հասցնում մարսվել, ինչի արդյունքում այն սկսում է փտել ու «թափառել» աղիներում՝ դառնալով տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ։

Բացի այդ, չպետք է ուտել այն մթերքները, որոնք խորհուրդ է տրվում չօգտագործել նիհարել ցանկացողներին։ Քաղցրավենիքը, պիցցան, կարագով հացը և ֆասթֆուդը պատճառ են դառնում, որ ճարպն անհավասարակշիռ կերպով սկսում է կուտակվել ազդրերի, որովայնի ու մարմնի այլ հատվածներում։

Մաշկն ու մկանային հյուսվածքները չեն հասցնում զարգանալ մարմնի ստորին հատվածի քաշի ավելացման հետ, ինչի հետևանքով մաշկի վրա հետքեր են առաջանում։ Այսպիսի կազմվածքին հաստատ չես նախանձի։

Դիետայի սննդակարգը կազմելու համար անհրաժեշտ է, որ այն բավականաչափ կալորիաներ պարունակի, ունենա սպիտակուցների, վիտամինների, ածխաջրերի, հանքանյութերի ու դրական ճարպերի ճիշտ ու հավասարակշիռ քանակ։ Սնունդը պետք է ունենա սննդային հետևյալ արժեքները՝

♦ ածխաջրեր՝ 45 %

♦ ճարպեր՝ 30 %

♦ սպիտակուցներ՝ 25 %

7 օրվա մենյու` ճիշտ քաշ հավաքելու համար

Օր 1-ին

Նախաճաշին պատրաստում ենք 3 ձվից օմլետ, բուտերբրոտներ խոզապուխտով, վարունգով, մեկ լոլիկ ու մեկ հունական ընկույզ։ Կարելի է թունդ թեյ կամ կոմպոտ խմել։

Ճաշին ուտում ենք 250գ լապշայով սուպ, 100 գրամ տապակած հավ 100 գ պահածոյացված սիսեռի հետ, երկու կտոր հաց, մեկ տանձ, սև կամ կանաչ ոչ թունդ թեյ։

Մինչև ընթրիքն ուտում ենք կես բաժակ յոգուրտ ու 4 կտոր չիր։

Ընթրիքին պատրաստում ենք 150 գրամ կարտոֆիլի պյուրե՝ 10 գրամ կոտլետով, պանրով 2 բուտերբրոտ և 1 բաժակ բանջարեղենային հյութ։

Օր 2-րդ

Նախաճաշին կարելի է պատրաստել 100 գրամ ցորենի շիլա կաթով, խմել կես բաժակ յոգուրտ, ուտել 5 պնդուկ և թեյ։

Ճաշին ուտում ենք 250գ հավի ապուր, 100 գ կարտոֆիլ ռավիոլի։ Մեկ պղպեղ, վարունգ՝ վրայից խմելով թեյ կամ կիսել։

Մինչև ընթրիքը խմում ենք 75 գրամ յոգուրտ, 100 գրամ ելակ կամ այլ հատապտուղներ և մեկ բաժակ մրգային հյութ։

Ընթրիքին՝ 150 գրամ օմլետ հում խոզապուխտով, 100 գրամ թխվածքաբլիթ, մեղրով կաթ։

Օր 3-րդ

Նախաճաշին՝ 3 ամբողջական  հավի ձու, 100 գրամ բանջարեղենային աղցան (վարունգ, լոլիկ, կանաչի, ձիթապտղի յուղ), 30 գրամ չամիչ, ոչ թունդ թեյ։

Ճաշին՝ 250 գրամ լապշայով ապուր, 100 գրամ տավարի միս և նույնքան լոբի, մեկ նարինջ, թեյ։

Մինչև ընթրիքը՝ մեկ բաժակ կեֆիր, 50 գրամ չամիչ։

Ընթրիքին՝ սենդվիչ վարունգով, լոլիկով, հավով, պանրով ու կետչուպով, 100 գրամ շոկոլադ ու մեկ բաժակ մրգային հյութ։

Օր 4-րդ

Նախաճաշին կաթով պատրաստված գարու շիլա՝ մեղրով, ընկույզով ու քերած խնձորով, թեյ՝ կարագով բուտերբրոտով։

Ճաշին՝ մսաջրով պատրաստված կաղամբով ապուր, 100 գրամ մակարոն լանգետով ու պանրով, բանջարեղենային աղցան թթվասերով, ոչ թունդ թեյ։

Մինչև ընթրիքը՝ մեկ ամբողջական եփած ձու, կարագով բուտերբրոդ, մեկ բաժակ մրգային հյութ։

Ընթրիքին՝ 150 գրամ տապակած ձուկ կարտոֆիլով խյուսի հետ, 100 գրամ հունական աղցան, կաթով թեյ։

Օր 5-րդ

Նախաճաշին՝ 100 գրամ ռավիոլի, 100 գրամ բանջարեղենային աղցան, 4 սալոր, թեյ կամ կոմպոտ։

Ճաշին՝ 250 գրամ սիսեռով ու կողամսով ապուր, 100 գրամ տապակած խոզի միս՝ լոլիկով ու թթվասերով աղցանով, 2 կտոր հաց, կիսել։

Մինչև ընթրիքը՝ կաթնաշոռով շոռաբլիթ, բանան, 70 գրամ թխվածքաբլիթ, թեյ կամ յոգուրտ։

Ընթրիքին՝ 150 գրամ թյունոսի տապակած ֆիլե կամ սաղմոնի սթեյք, 100 գրամ ծաղկակաղամբ պանրով ու մայոնեզով, կարագով բուտերբրոդ, տոմատի հյութ։

Օր 6-րդ

Նախաճաշին՝ 100 գրամ շոգեխաշած տավարի միս, 100 գրամ մակարոն, կակաո։

Ճաշին՝ 250 գրամ պանրով ու չորահացով ապուր, 100 գրամ լոլիկով, պանրով, կանաչիով, կիտրոնի հյութով և ձիթապտղի յուղով աղցան, 100 գրամ տապակած թյունոս, կոմպոտ կամ թեյ։

Մինչև ընթրիքը՝ 250 գրամ կեֆիր, նուշի կամ կեշյուի 15 հատիկներ։

Ընթրիքին՝ 150 գրամ սպագետտի սոուսով, 100 գրամ հավի տապակած ֆիլե, մի կտոր հաց և գազարի սերուցքով հյութ։

Օր 7-րդ

Նախաճաշին՝ կաթնաշոռով թթվասերով ու չամիչով կարկանդակ, պանրով ու կարագով բուտերբրոտ, կակաո կամ թեյ։

Ճաշին՝ 250 գրամ ձկով սոլյանկա, 100 գրամ կոլոլակ ու պանրով մակարոն, մեկ վարունգ, 2  կտոր հաց, ոչ թունդ թեյ։

Մինչև ընթրիքը՝ թթվասերով բլիթներ, մեկ վարունգ, ցիտրուսային մրգերի թարմ քամած հյութ, ընկույզ։

Ընթրիքին՝ 150 գրամ շոգեխաշած հնդկահավ, 100 գրամ կանաչ լոբի տոմատի սոուսով, հաց, 40 գրամ պանիր, կակաո կամ տոմատի հյութ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել