b2d856ff1a896eeb8d68958a177b99bbՌուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գիտնականներն առաջին անգամ հետազոտել են բույսերի ինվազիվ տեսակների գլոբալ բաշխումը։ Նրանք պարզել են, որ այս կամ այն բույսը նոր տեղանքում հայտնվել է մարդկային գործունեության արդյունքում։ Հետազոտության աշխատանքները հրապարակվել են Nature ամսագրում։

Գերմանացի գիտնական Մարկ վան Կլոյնենը նշել է, որ ցայժմ տվյալների պակասի պատճառով գոյություն չուներ մայրցամաքների միջև բույսերի ինվազիվ տեսակների բաշխման ու վերաբաշխման վերլուծություն։ Գիտնականների կատարած հետազոտությունն առնչվել է ցամաքի մոտ 80 տոկոսին։

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ ընդհանուր առմամբ 13.168 բուսատեսակներ (անոթային բույսերի հայտնի տեսակների ընդհանուր թվի 3.9 տոկոսը) չեն գտնվում իրենց բնական միջավայրում, և որ դրանք այնտեղ են հայտնվել մարդու կողմից։ Դրանց մեծ մասը բաժին են ընկել Հյուսիսային Ամերիկային ու Խաղաղ օվկիանոսի կղզիներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել