62430613399031640360noՀԱՄԱՍ շարժման զինվորականները բռնել են դելֆինի, որը ենթադրաբար օգտագործվել է իսրայելական հետախուզության օգտին լրտեսության համար։ Այս մասին հայտնում է YNet News պորտալը։

Կենդանուն բռնել էին մի քանի շաբաթ առաջ՝ Գազայի հատվածի ափերից ոչ հեռու, որտեղ անցկացվել են ՀԱՄԱՍ-ի ծովային հատուկ նշանակության էլիտար ստորաբաժանման վարժանքները։

Զինվորականների ուշադրությունը գրավել է դելֆինի «կասկածելի տեղաշարժը», որից հետո ի հայտ է բերվել կենդանու՝ տեսախցիկով զինված լինելու փաստը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել