Աշխատանքն ուրախություն է, ծուլությունը` դաժան պատուհասLife.panorama.am-ը գրում է.

Իբրահիմ (Աբայ) Կունանբաևը ծնվել է 1845 թվականի օգոստոսի 10-ին: Եղել է ղազախ բանաստեղծ, փիլիսոփա, լուսավորիչ, մտավորական, հասարակական գործիչ, ղազախական գրականության հիմնադիրը և առաջին դասականը, մշակութային բարեփոխիչ: Կունանբաևը գրական գործունեությունն սկսել է 35-ամյա հասակից։ Բանաստեղծի կոչումը տեսել է հայրենիքին և ժողովրդին ծառայելու մեջ։ «Քուլեմբային» (1888), «Վերջապես գավառական դարձա...» (1889) և «Կառավարիչն իշխանավորով է ուրախ» (1889) երգիծական գործերով ընդվզել է բռնության դեմ։ Ղազախական աուլների կյանքը պատկերել է «Գարուն» (1890), «Ամառ» (1886), «Աշուն» (1889), «Ձմեռ» (1888) բանաստեղծությունների շարքում։ Գրել է պատմա-բանահյուսական թեմաներով պոեմներ՝ «Մասղութ» (1887), «Ասք Ազիմի մասին» (1889)։ «Խրատներ» աշխատության մեջ քննարկել է պատմության, փիլիսոփայության, մշակույթի, մանկավարժության, գրականագիտության, լեզվաբանության և այլ հարցեր։ Կունանբաևը միաժամանակ տաղանդավոր երգահան էր։ Նրա երգերն այժմ էլ երգվում են Ղազախստանում։ Աբայ Կունանբաևը մահացել է 1904 թվականի հուլիսի 6-ին:

1. Կամք, դու ուժեղ ես, բայց թող քեզ էլ ղեկավարի սիրտը:

2. Դատարակ երիտասարդությունը պատուհաս է:

3. Մարդկանց թվում ամենավատն նա է, ով չունի ձգտում:

4. Միայն խելքը, գիտությունը, կամքը և խիղճն են մարդուն բարձրացնում: Կարծել, որ կարելի է այլ կերպ բարձրանալ, կարող է միայն հիմարը:

5. Քանի դեռ չես հասել երջանկության, բոլորը կիսում են երազանքներդ: Հենց ճակատագիրը քեզ բարձրացեց, քեզ բարին կամեցողը միայն ինքդ ես:

6. Համեստությունը, որ գալիս է թուլությունից, արժանիք չէ:

7. Աշխատանքն ուրախություն է, ծուլությունը` դաժան պատուհաս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել