_61895314_yemen_shibam_gՄԱԿ-ի «Համաշխարհային պարենային ծրագիր» գործակալությունը հայտարարել է, որ Եմենում շարունակվող ռազմական գործողությունների արդյունքում երկրի մի մասը գտնվում է սովի շեմին, հաղորդում է BBC-ն:

ՄԱԿ-ի տվյալներով` այնտեղ մոտ 13 մլն մարդ օգնության կարիք ունի:

Եմեն այցից հետո գործակալության ղեկավար Էրթարին Կուզինը հայտարարել է, որ երկրում բավականաչափ պարեն չկա, իսկ մարդասիրական կազմակերպությունները շարունակվող մարտերի պատճառով բեռները բնակչությանը հասցնելու հնարավորություն չունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել