image23015647_f902cdeac9161ddbc452450ac360e2d1Հունական իշխանությունները Եվրոպական կայունացման մեխանիզմից վարկի՝ 13 մլրդ եվրոյի չափով առաջին տրանշը կստանան օգոստոսի 20-ի առավոտյան։ Դա հնարավորություն կտա Հունաստանին՝ ԵԿԲ-ին հատկացնել վարկի անհրաժեշտ գումարը։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է աղբյուրը։

«Եվրոպական կայունացման մեխանիզմի տնօրենների խորհուրդը որոշում է ընդունել Հունաստանի առաջին տրանշի վերաբերյալ։ Խոսքն ընդհանուր 26 մլրդ եվրոյի մասին է, որից 13 մլրդ եվրոն կուղղվի Հունաստանին անմիջապես, ևս 3 մլրդ եվրոն՝ նոյեմբերի վերջից ոչ ուշ։ Մոտ 10 մլրդ եվրոն կուղղվի առանձին հաշիվ և կարող է օգտագործվել երկրի բանկերի վերակապիտալացման նպատակով»,- պարզաբանել է աղբյուրը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովի փոխախագահ Վալդիս Դոմբրովսկիսը Հունաստանի համար ֆինանսական օգնության երրորդ փաթեթին առնչվող փոխըմբռնման հուշագիր է ստորագրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել