Ռումինական քաղաքում հասարակական տրանսպորտից օգտվելն անվճար է այն ուղևորների համար, ովքեր անում են դաBarometer.am–ը գրում է.

Որպեսզի ընթերցանությունը տարածում գտնի, և ինչ-որ ձևով խրախուսվեն նրանք, ովքեր կարդում են հասարակական տրանսպորտում, Ռումինիայում մի քանի ընթերցասեր ակտիվիստներ դիմել են կառավարությանը՝ հասարակական տրանսպորտից օգտվելը կարդացողների համար անվճար դարձնելու առաջարկով:

Առաջարկն ընդունվել է, իհարկե մասամբ կիրառվելու պայմանով:

Այսպիսով, հունիսի 4-9-ը Կլուժ-Նապոկա քաղաքում հասարակական տրանսպորտից անվճար են օգտվել բոլոր նրանք, ովքեր գիրք էին կարդում:

Այսքանով ակտիվիստները չեն սահմանափակվել, նրանք ունեն նոր, բավականին հետաքրքիր մտքեր:

Օրինակ՝ նրանք, ովքեր իրենց ֆեյսբուքյան էջի գլխավոր լուսանկարը գրքով նկար կտեղադրեն՝ կստանան զեղչեր գրախանութներում, վարսավիրանոցներում և նույնիսկ ատամնաբուժարաններում:

Իսկ ապրիլի 13-ին՝ գրքի համաշխարհային օրը, բոլոր նրանք, ովքեր կգան գրքով՝ անվճար կկարողանան դիտել տեղի բուսաբանական այգին:

776160-R3L8T8D-650-5

776210-R3L8T8D-650-4

776060-R3L8T8D-650-3

776260-R3L8T8D-650-2

776110-R3L8T8D-650-1

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել