Համացանցի օգտատերերից մեկը պատմում է, որ ընկերոջ հետ սրճարանում նստած էր, երբ մի քանի անգամ նկատեց, թե ինչպես են մարդիկ վճարում մի քանի բաժակ սուրճի դիմաց, բայց վերցնում միայն դրա կեսը:

Մեկն արագ ներս մտավ և բարձրաձայն ասաց.

–5 բաժակ սուրճ, խնդրում եմ: 2-ը կվերցնեմ, իսկ 3-ը` կանխավճարային կարգով: Նա վճարեց 5 բաժակի համար, վերցրեց 2-ը և դուրս եկավ,–պատմում է կինը։

Նա ընկերոջը հարցրել է, թե ինչ է նշանակում կանխավճարային կարգով։ Ի պատասխան` ընկերն առաջարկել է մի փոքր սպասել։

Հետո ներս մտան երեք իրավաբան, պատվիրեցին 7 բաժակ սուրճ, վճարեցին 7-ի համար, վերցրեցին 3-ը և գնացին:

Դեռևս չհասկանալով, թե ինչ է կատարվում՝ կինը հիանում էի սրճարանի դիմացի առավոտյան արևոտ հրապարակի տեսարանով, երբ անսպասելիորեն սրճարան մտավ աղքատ հագուստով մի տղամարդ, ով մուրացկանի տեսք ուներ և ցածր ձայնով հարցրեց.

–Չե՞ք ասի, նախօրոք վճարված սուրճ ունե՞ք...

Ամեն ինչ ավելի քան պարզ էր. մարդիկ նախօրոք վճարում էին այն մարդկանց սուրճի համար, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ տաք ըմպելիք գնել:

Այս կանխավճարային սուրճի ավանդույթը սկիզբ է առել Իտալիայում, այնուհետև տարածվել աշխարհով մեկ:

Նույնիսկ կան տեղեր, որտեղ բացի սուրճից կարելի է օգտվել նաև նախօրոք վճարված բուտերբրոտից կամ նույնիսկ մի ամբողջ ճաշից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել