Tert.am–ը գրում է.
Հայրը, ով հրապարակել էր առաջին որսի ժամանակ սպանված առյուծի հետ իր 7 տարեկան որդու լուսանկարը, հարձակվել է իր քննադատների վրա և ասել. «Մի առյուծ է սպանվում, և բոլորը գժվում են»,- գրում է The Daily Mail-ը:
Ալեն Տարփլին ասել է, որ մարդիկ «չեն հասկանում, թե ինչ է որսորդությունը» և պնդել է, որ ոչ մի վատ բան չի արել:
Շինարարական ընկերության ղեկավարն ասել է, որ մարդիկ պետք է ավելի շատ մտահոգվեն հղիության և աբորտի ծառայություններ առաջարկող ընկերությունների գործունեության վերաբերյալ:
Տարփլին խոսել է The Daily Mail Online-ի հետ այն բանից հետո, երբ հայտնվել են սաֆարիում սպանված առյուծների կողքին լուսանկարվող իր 7 և 9 տարեկան որդիների լուսանկարները: Լուսանկարներից մեկը մակագրված է. «Իմ 7 տարեկան որդին իր առաջին առյուծի հետ»: Նա հայտնել է, որ լուսանկարները երեք-չորս տարվա վաղեմություն ունեն, և այժմ նա որսորդությամբ չի զբաղվում ֆինանսական պատճառներով:
Լուսանկարները հրապարակել էր որսորդության դեմ պայքարող հարավաֆրիկյան նախաձեռնությունը:









