Սիերա Սուորինգենը ծնվել է ԱՄՆ Ռոքուել քաղաքում։ Նա ծնվել է հարյուրավոր խալերով և բազմաթիվ մաշկային բծերով։ Այսօր նա 19 տարեկան է և տառապում է բնածին հսկայական մելանոցիտար նևրուսնրով (բարորակ պիգմենտային բծեր), որոնք ծածկում են նրա մարմնի 70%–ը։

Դժվար չէ գուշակել, որ հենց փոքր տարիքից աղջիկը բախվել է հասարակության անհանդուրժողականությանն ու ծաղրին։ Բայց նա գտավ իր մեջ ուժ` ընդունել իրեն այնպիսին, ինչպիսին որ կա և ուշադրություն չդարձնել այն մարդկանց վրա, ովքեր կփորձեն ծաղրել իրեն։

Այպիսին էր նա, երբ լույս աշխարհ եկավ։ Բժիշկներն աղջնակի ծնողներին բացատրեցին, որ այդ խալերն իրենցից վտանգ չեն ներկայացնում, բայց դրանց քանակը գնալով կաճի` կապված աղջկա հասունացման հետ։

Девушка с сотнями родинок и родимых пятен одела бикини (4 фото)

–Ես հիշում եմ, երբ առաջին անգամ դպրոց գնացի, մայրս մուտքի մոտ ինձ ասաց. «Հիշի՛ր, այդ խալերն այն հրեշտակների համբույրներն են, ովքեր մնացել են քո կողքին»։ Իսկ հայրիկս առաջին մարդն էր, ով պաշտպան էր կանգնում ինձ, երբ ինչ–որ մեկը փորձում էր ծաղրել,–պատմում է Սիերան։

Մանկուց ծաղրի առարկա դառնալուց աղջիկը չկոտրվեց, ավելին, որպեսզի բոլորին ցույց տա, որ չի ամաչում իր մարմնից, նա որոշեց հրապարակել լողազգեստով իր լուսանկարը։

Девушка с сотнями родинок и родимых пятен одела бикини (4 фото)

–Ես հպարտ եմ, որ առանձնանում են մնացածից, և վերջիվերջո բոլորս էլ ունենք այնպիսի մի բան, որը մեզ յուրահատուկ է դարձնում, լինի դա դրսի, թե ներսի կողմից, այն կա։

Девушка с сотнями родинок и родимых пятен одела бикини (4 фото)
Девушка с сотнями родинок и родимых пятен одела бикини (4 фото)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել