Lurer.com–ը գրում է.

Արտաքին միջամտության հետևանքների վերացման համար Բունդեսթագում օգոստոսի 20-ին 4 օրով կանջատեն համակարգչային ցանցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ն, այս մասին հայտնել է Գերմանիայի խոհրդարանի նախագահ Նորբերտ Լամերտը:

Ըստ Deutsche Welle-ի, նա նշել է, որ օգոստոսի 24-ից ծառայությունը «կրկին կլինի աշխատանքային վիճակում»:

Ավելի վաղ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետները Բունթեսթագի համակարգչային ցանցում հայտնաբերել էին խոշոր վնասվածք, որը պատճառվել էր ցանցահենային հարձակման արդյունքում: Դրանից հետո ծրագրվել էր համակարգի որոշ բաղադրիչների փոխարինում, սակայն այն հետաձգվեց խորհրդարանի արտակարգ նիստի անցկացման պատճառով. նիստը նվիրված էր Հունաստանին ֆինանսական աջակության տրամադրմանը:

Երկուշաբթի Բունդեսթագի պատգամավորները կստանան նոր անհատական գաղտնաբառեր: Կփոփոխվեն նաև շարժական սարքերի միջոցով համակարգի հետ աշխատանքի պայմանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել