Բոռի թրթուրները հաճախ մարդու մաշկի տակ են հայտնվում արդեն գոյություն ունեցող վերքի կամ կտրվածքի միջոցով։ Այդ թրթուրները, ինչպես և ճանճերինը, տեղադրվում են այնտեղ, որտեղ սնվելու աղբյուր կա։ Տվյալ դեպքում դա միսն է։ Տեղադրված հատվածը կարմրում, քոր է գալիս։ Մահացու վտանգ չկա, եթե դրա հեռացմամբ զբաղվում է բժիշկը։ Այն հեռացնելը վայրկյանների գործ է։ Նման դեպքերում ինքնագործունեությամբ չարժե զբաղվել, քանզի հետևանքների վերացումը կարող է ամիսներ տևել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել