Կոմիտասի ձեռագիրը՝ իր իսկ նկարով բացիկի վրա... Ներկայացնում ենք Կոմիտասի լուսանկարով բացիկը, որի դարձերեսին Կոմիտասի բնագիր ինքնագիրն է. «Սիրելի քույրիկիս Մարիկին՝ հիշատակ յուր եղբայր, Կոմիտաս Վարդապետ, 1909, 2 հոկտեմբերի, Ս. Էջմիածին» (Մելինե Կարագաշյանի հավաքածուից):
Այդ ժամանակաշրջանում մեծ տարածում գտած ներկայացվող բացիկը տպագրված է Բաքվում՝ հայազգի Ի.Մելիքյանի հանրահայտ լուսանկարչական տանը, որն, ինչպես նշված է, իր կատարված աշխատանքների համար ստացել է ոսկե մեդալ Անտվերպենի (Բելգիա) միջազգային ցուցահանդեսում և արժանացել կայսր Նիկոլայ 2-ի բարձրագույն պարգևին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել