Image result for խաղողի մթերումՎարչապետը խաղող մթերող ընկերությունների ղեկավարներին ընկերական հորդորում է գնել գյուղացու ապրանքը, վերջիններս ասում են, թե տեղ չունեն՝ նախորդ տարվա խաղողն արդեն վերամշակել են, գինի սարքել, շշալցրել ու դարսել պահեստներում: Բայց քանի որ հորդորողն իրենց ախպեր ընկերն է՝ խոստացան մտնել գյուղացու վիճակի մեջ: Չեմ ասում, որ նման ձևով տնտեսություն չի վարվում՝ դա դեռ մի կողմ: Բա ո՞ւր մնացին ԵՏՄ մտնելու այն առավելությունները, որ թմբկահարվում են համարյա երկու տարի, ո՞ւր մնաց 150 միլիոնանոց շուկան, որտեղ պիտի վաճառվեր մի պուճուր երկրի երկու-երեք շիշ գինին, թե՞ էդ ամենը հեքիաթներ էին, հը՞...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել