-Ուզում եմ մոտենալ քեզ, այնքան, որ շունչդ զգամ դեմքիս, որ զգամ ուժդ, որ աշխարհից չվախենամ, որ փոխանցեմ քեզ ջերմությունս, հպվեմ շատ պինդ, ապահով լինեմ, քամուց չթաքնվեմ:
-Ուզում եմ զգալ տաքությունդ, անվերջ, անդադար համբուրել մարմինդ, զգալ քեզ մոտ...
-Ուզում եմ տաք գիրկդ զգալ, հետո փախչել աշխարհից, որ ոչինչ չվախեցնի, ջնջել հետքս, ուզում եմ խորտակվել ցանկաշատ քո հայացքում, ոսկորներիս ամբողջ լարումով սեղմվել քեզ, մինչև ցավը ստիպի նահանջել...
-Ուզում եմ ապրել քո մեջ, լինել մի մարմնում, չզգալ անտանելի հեռավորությունը, չզգալ մեր միջև տարածությունը, անշարժանալ, նայել աչքերիդ, լռել, խորտակվել զգացմունքներիս ծովում...
-Անասելի, աննկարագիր տանջանքը ծանրացրել է մարմնիս, էլ ուժ չունեմ դիմանալու...
-Խենթանում եմ, բառեր չկան, որ պատմեն փոթորիկս, կոտրվում է ներսս, մարմինս, դողացող ձեռքերս:
-Սրտիս արագությունից վախենում եմ, ուր որ է պիտի կանգ առնի, ու սարսափում եմ մտքից, որ քեզ մի վայրկյան քիչ կզգամ կողքիս... Գոռալ, գոռալ ու ազատվել այս քաոսից, թմրանյութից ծանր ցավ է պատել մարմնիս, ոսկորներս ցավում են, կոտրվում են, վերանում եմ...
-Ուզում եմ խաղալ, լացել, ծիծաղել, շնչել, քնել, զարթնել, ուտել, նայել, սիրել քեզ հետ, ամբողջ մի օր, ամբողջ մի կյանք, ամբողջ մի դար, միասին, անդադար, առանց բաժանման:
-Ուզում եմ՝ նայես աչքերիս, ժպտաս քո խենթությամբ, գազազած հայացքով, խելագար խաղերով, ուզում եմ նվիրել քեզ նրբությունս, դողերս, շունչս, կյանքս, կարոտս, հույզերս, ինձ...
-Ուզում եմ՝ արթնացնես ինձ, կամակորի պես, խաղաս հետս, խենթացնես...
-Սիրտս մոռանում է դանդաղել, անտանելի զարկեր է տեղում ամբողջ մարմնիս, ու դրա դմփդմփյունից ամբողջ մարմինս է դողում: Մի՞թե երազ չի, մի՞թե ես սա զգում եմ, ուզում եմ արյունոտել ինքս ինձ, որ ցավից ուշքի գամ, որ վերադառնամ երկիր, որ չտնքան ոսկորներս:
-Գոռալ եմ ուզում, գոռալ աշխարհով մեկ, ազատվել այս միալար նվվոցից, հեռանալ կուրացնող պայքարից, մարմինս ինձ չի ենթարկվում, սիրտս ինձ չի խնայում...
-Դողում են մատներս, էությունս, գոյս, ես չկամ, սա ես չեմ, էլ չկան բառեր... Ուզում եմ պառկել, չշարժվել, մի դար անշարժանալ, արցունքներով ներսինս դուրս հանել, խաղաղվել...
-Չգիտեմ էլ ոնց շնչել, օդս չի հերիքում, տարածությունը նեղ է, խենթացնող...
-Հեռանամ, որ չգժվեմ, որ չկորցնեմ ինձ, որ էլ չտանջվեմ մոտիկ հեռավորությունից, որ չսպանեմ ինքս ինձ...
Առնելա Այվայզյան

Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=433841276664813&set=a.336352773080331.69540.100001168322012&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել