Մի հանճարեղ ֆիլմ կա Դե Նիրոյի և Ռոբին Վիլյամսի մասնակցությամբ՝ «Արթնացում» անվամբ: Ֆիլմը աուտիզմով հիվանդներին բուժող հոգեբույժի մասին է: Բուժվող հերոսի մայրը բժշկի հետ խոսելիս ասում է. «Երբ ես առողջ երեխա ունեցա, դա համարեցի նորմալ երևույթ, բայց հենց որ նա հիվանդացավ, սկսեցի դժգոհել ու բողոքել Աստծուն...»:
Ինչո՞ւ ենք համարում, որ մենք պիտի միշտ լավ լինենք ու առողջ, չէ՞ որ բոլորն էլ ծերանում են, հիվանդանում: Ավելին ասեմ, նույնիսկ մահանում են, այո, այո, նման բան էլ է լինում:
Ոչ ոք չգիտի՝ իր հետ վաղը ինչ կպատահի: Եթե դու ջահել ես, ուրեմն ծերերը չապրե՞ն: Եթե դու առողջ ես, ուրեմն հիվանդն ու հաշմանդամը հեռո՞ւ մնան քեզնից, որ քո նրբին հայացքը չցավի նրանց խեղված վիճակը տեսնելիս: Այս ի՞նչ մտայնություն է...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alina.derzyan/posts/483715071651775
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել