1. Քանի դեռ կենդանի եք, ամեն ինչ հնարավոր է
Միակ հասկանալի ու հարգելի պատճառը, որ Դուք կարող եք հանձնվել, այն ժամանակ է, երբ կենդանի չեք։
Քանի դեռ կենդանի եք (ազատ ու առողջ), կարող եք փոխել ամեն ինչ։
2. Եղե՛ք լավատես
Ինչ-որ բան առաջին անգամ անելու և ձախողվելու հավանականությունը շատ մեծ է, սովորեք սխալվել, եղե՛ք լավատես։
3. Դուք ուժեղ եք
Հիշե՛ք, որ ուժեղ եք ու մի քանի հարյուր անգամ կարող եք սխալվել, ոչ ոք ապահովագրված չէ սխալվելուց, ոչ ոք միանգամից հաջողության չի հասել։ Սովորեք լինել ուժեղ, եղե՛ք ուժեղ։
4. Դրսևորեք ձեզ
Եթե որոշել եք դառնալ հայտնի, արեք դա, եթե հերոս, ապա հերոսացեք։ Երբեք չհանձնվեք, միակ կանգառը կարող եք լինել հենց Դուք։
5. Երբ հերթական հաջողակն եք կամ միակը
Եթե որևէ մեկն աշխարհում որևէ բան է փոխել, և Դուք ուզում եք նույնն անել, արեք դա։ Մի՛ մտածեք, որ Դուք առաջինը չեք։ Կարևորը՝ արեք այն, ինչ ուզում եք, մի՛ հանձնվեք, սա է գլխավոր կրեդոն Ձեր կյանքի։
6. Հավատացեք ձեր երազանքներին
Մի դավաճանեք ինքներդ Ձեզ, երբ ասում են, որ Ձեր նպատակն անհասանելի է կամ անիրագործելի։ Չկա անիրագործելի նպատակ, եթե կա ցանկություն ու հավատ։ Հասեք Ձեր նպատակներին։
7. Ձեր ընտանիքն ու ընկերները
Շատերին ոգեշնչել է հենց ընտանիքը կամ ընկերները, փորձեք, իսկ եթե չստացվի, ապա հիշեք, որ Դուք իրավունք չունեք այս կյանքից հեռանալու, քանի դեռ չեք հասել Ձեր նպատակին։ Սա կմոտիվացնի ձեզ ու նոր ուժ կտա առաջ շարժվելու համար։
8. Կան մարդիկ, ովքեր ավելի վատ վիճակում են, քան Դուք
Եթե ուզում եք վազել մի քանի կիլոմետր ու վստահ չեք, որ չեք հօգնի, անմիջապես գնացեք վազելու և հիշեք, որ ինչքան մարդիկ կան աշխարհում, ովքեր ոտքեր չունեն ու ինչ ասես որ չէին տա, որ ունենային ոտքեր։ Մտածեք ու գնացեք վազելու։
9. Բարելավեք ոչ թե Ձեր կյանքը, այլ Ձեզ շրջապատող աշխարհը
Իրական հաջողությունը ուրիշներին հաջողելու ճիշտ ճանապարհը ցույց տալն է, երբ Դուք հաջողության կհասնեք, օգնեք ուրիշներին, մի՛ մոռացեք ոչ ոքի, և հենց դրանում կլինի Ձեր բացառիկությունը։
10. Դուք երջանիկ լինելու իրավունք ունեք
Ուզում եք երջանիկ ու հաջողակ լինել, մի լսեք ոչ ոքի, քայլեք, վազեք, աշխատեք, կատարելագործեք ձեզ, ամեն ինչ արեք, որ լինեք երջանիկ ու հաջողակ։
11. Առաջնորդնեք ուրիշներին
Ձեր չհանձնվելով՝ օրինակ եղեք մյուսներին, որ երբեք չհանձնվեն ու գնան իրենց նպատակների հետևից։ Սա է ամենամեծ ու արժեքավորը, որ երբևէ կարող եք անել կյանքում։
12. Դուք շատ մոտ եք Ձեր նպատակին
Երբ ամեն ինչ այդքան մոտ է, մարդը չի հասկանում, թե ինչ անի, մի պահ կանգ է առնում ու մոլորվում։ Երբեք չմտածեք կանգառի մասին կամ ծանր ու թեթևի մասին, եթե գիտեք, որ Ձեր նպատակը մոտ է, Ձեր մտքում կրկնեք` «Ես կարող եմ, կձգտեմ ու կհասնեմ»։ Նվաճեք Ձեր նպատակները, իրականացրեք Ձեր երազանքները, Դուք դրան միանգամայն արժանի եք։