Մեզ մոտ կան բազմաթիվ գործատուներ, ովքեր 20-22 տարեկան երիտասարդներից հսկայական աշխատանքային փորձ ու գիտելիք են պահանջում։ Դե լսել են երևի, որ Եվրոպա տեղերում իբր թե ըտենց ա, ու պահանջում են։ Մեկը լինի, ասի՝ մի հատ քեզ հիշի էլի 20 տարեկանում, նույնիսկ՝ 25-ում։
Հա, մեկ էլ ասում են՝ CV ուղարկեք անպայման։
Ջահելներն էլ ստիպված եղած-չեղած տեղերից CV-ներ են հավաքում, սերտիֆիկատներ, տարբեր շատախոսությունների վայրերից հավաքված վկայականներ, մի խոսքով՝ մի դաստա թուղթ ու բերում տալիս են գործատուին։ Թե գործատուն ինչ է անում, ինչ սկզբունքով է ընտրում (եթե ընտրում է), չեմ կարող ասել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/m.yalanuzyan/posts/593654304070824?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել