Կար-չկար մի մարդ, որին պաշտում էր ամբողջ գյուղը, որովհետև նա հետաքրքիր պատմություններ էր անում: Ամեն առավոտ նա գնում էր գյուղից, իսկ երեկոյան, երբ մշակներն ավարտում էին գործը, ետ էր դառնում: Մարդիկ հավաքվում էին նրա շուրջն ու հարցնում էին. «Այսօր ի՞նչ ես տեսել»: Եվ նա պատասխանում էր. «Ես անտառում տեսա, թե ինչպես էր այծամարդը նվագում ֆլեյտայով, իսկ գազանները պարում էին նրա մեղեդու տակ»: «Էլ ի՞նչ ես տեսել»,- հարցնում էին մարդիկ, և նա ասում էր. «Ես ծովափ գնացի ու այնտեղ տեսա երեք ջրահարսի, որոնք իրենց կանաչ վարսերն էին սանրում ոսկե սանրով»: Եվ գյուղացիները սիրում էին նրան այդ պատմությունների համար:
Բայց մի առավոտ նա լքեց գյուղն ու գնաց ծովափ և, պատկերացրեք, այնտեղ տեսավ երեք ջրահարսի, որոնք իրենց կանաչ վարսերն էին սանրում ոսկե սանրով: Հետո նա անտառ գնաց, որտեղ տեսավ ֆլեյտայի նվագով գազաններին գերող այծամարդուն: Եվ երբ երեկոյան գյուղ վերադարձավ, մարդիկ խմբվեցին նրա շուրջ ու հարցրեցին, թե ինչ է տեսել:
- Ես ոչինչ չեմ տեսել,- պատասխանեց նա:
Այնպես որ, բարեկամս, երբեմն որոշ բաների մասին ավելի լավ է լռել:
ՔԻԱՐԱՆ ՔԱՐՍՈՆ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=892535927448407&set=a.133225563379451.12774.100000760256639&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել