Արդեն տեղեկացրել էինք, որ Իրաքից Հայաստան են տեղափոխվել երեք եզդի ընտանիքներ: Այդ ընտանքիները փախել են Իսլամական պետություն խմբավորման հետապնդումներից և Հայաստանում հայտնվել են առանց որևէ միջոցի: Ընտանքիներին այս պահին աջակցում է Սինջար եզդիների ազգային միավորումը: Նրանք տեղավորվել են Արմավիրի մարզի Արաքս գյուղում և բնակարանի խնդիր չունեն: Հիմա անհրաժեշտ է բոլոր բարեգութ մարդկանց օգնությունը, որպեսզի նրանք այստեղ կարողանան ստեղծել իրենց փոքրիկ գյուղական տնտեսությունը: Ձեր ուղարկած միջոցները կօգտագործվեն այս ընտանիքների համար ընտանի կենդանիներ ձեռք բերելու, ինչպես նաև կենդանիների համար անհրաժեշտ կեր գնելու համար: Այս պահին կարևոր է յուրաքանչյուրիդ օգնությունը: Հավաքագրված գումարների մասին հրապարակայնորեն կտրամադրվի տեղեկատվություն, ինչպես նաև կատարված աշխատանքների մասին կլինի վիդեո-հաշվետվություն:
Եզդի փախստականներին օգնել ցանկացողները կարող են փոխանցումներ կատարել ՎՏԲ-Հայաստան բանկ «Սինջար» եզդիական միավորում հասարակական կազմակերպություն 16041030574400 հաշվեհամարին՝ WebMoney համակարգ (Ռուսաստանի Դաշնությունից ավելի հարմար է այս համակարգը), ԱՄՆ դոլար- Z597973517102, ռուսական ռուբլի -R155363741448:



