2012 թվականին, երբ Հարսնաքարի հայտնի դեպքերից հետո Նեմեց Ռուբոյին ՀՀԿ պարագլուխը ստիպեց վայր դնել մանդատը, որպեսզի կասեցնի հանրային բողոքի ալիքը, կուսակիցները նրան պաշտպանում էին, իսկ նախաքննության մարմինն ամեն ինչ արեց, որպեսզի կոծկվի Վահե Ավետյանի սպանության գործն ու Նեմեցի առնչությունը։ Դրանից հետո բռնարարը, որը երբեք չի փոխի իր գործելաոճը, իր կաբինետում ծեծի ենթարկեց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի բժիշկ Վարդան Հովասափյանին, ով ոստիկանապետ Վովա Գասպարյանի հարևանն էր ու հենց նրա վերահսկողության ներքո լռեց ու ի վերջո փախավ Հայաստանից։ Այնուհետև հերթական անգամ իր այլանդակ վարքագծով փայլեց Նեմեց Ռուբոն ու, «Փյունիկ-Գանձասար» խաղը դեռևս չավարտված, իր կերպարին համապատասխան բառապաշարով հայհոյել էր «Փյունիկի» ֆուտբոլիստ Արման Հովհաննիսյանին, հիմա արդեն Նեմեցի թիկնազորի անդամներն առևանգել և ծեծի են ենթարկել գործարար, «Էյր Արմենիա» ավիաընկերության 51 տոկոսի սեփակամատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին։ Բռնության հաղթարշավին ոչ ասելո՞ւ եք, թե՞ չէ, քանի դեռ ձեզ անձամբ չեն ծեծել, կլռեք ու կսպասեք ձեր հերթին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել