51 կգ քաշային աշխարհի չեմպիոնուհի Անուշ Գրիգորյանը hաղթանակով է մեկնարկել Հունգարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Հայ մարզուհին 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել Մոլդովիան ներկայացնող Եկատերինա Կարպի նկատմամբ և դուրս է եկել ¼ եզրափակիչ: Վաղը՝ ¼ եզրափակչում, Անուշ Գրիգորյանը կմրցի հունգարուհի Ալեխանդրա Վիգլասի հետ, ով 1/8 եզրափակչում առավելության է հասել թուրք Նազեմի Տատարի նկատմամբ: Ցավոք, Եվրոպայի առաջնությունում հանդես եկող մեր մյուս մարզուհին՝ 60 կգ քաշային Անի Հովսեփյանը, զիջել է իր մրցակցին և դուրս մնացել հետագա պայքարից:

Հարգանքով՝
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել