Համալիրը վերավաճառել են։ Ինչպիսի՜ ողբերգություն։ Ընդհանրապես նկատե՞լ եք, թե ինչ մեծ հակում ունենք անիմաստ աղմուկ բարձրացնելու հարցում։ Բա շեշտադրումները, բա շեշտադրումները. Ծիծեռնակաբերդ, ապրիլի 24, եղեռնը պղծեցին...
Ու մեկը չի ասում, լավ, բայց ոչի՞նչ, որ Մարզահամերգային համալիրը Ծիծեռնակաբերդի, իսկ ավելի ճիշտ՝ Ցեղասպանության թանգարանի հետ ոչ մի կապ չունի, իսկ եթե հյուրանոցի, լողավազանի, մոլի կամ էլ այլ ընտանեկան-ժամանցային կենտրոնի առկայությունը վիրավորում է Ցեղասպանության զոհերի հիշատակը կամ էլ վնասում է կիսաքանդ Ծիծեռնակաբերդի այգուն, ապա ինչո՞ւ նույն կերպ վիրավորական չեն տարատեսակ, այդ թվում նաև ռաբիսոտ երգիչ-երգչուհիների համերգները կամ էլ կոմերցիոն հիմունքներով գործող սառցադաշտի առկայությունը։ Էլի ժամանցային բաներ չե՞ն։
Եթե այնպես անեն, որ այդ 100 միլիոն ներդրումների արդյունքում ՄՀՀ-ի արտաքին տեսքը չտուժի, շենքը հիմնանորոգվի ու վնասով աշխատող պատմամշակութային հուշարձան լինելուց զատ դառնա եկամտաբեր օբյեկտ, որը մրցակցություն կմտցնի այնպիսի ոլորտ, ինչպիսին հյուրանոցային բիզնեսն է, ապա թող լինի, ի՞նչ ա եղել որ։