Բացի այն, որ ընդդիմադիր դաշտը ռեժիմի կողմից ծրագրված կերպով փչացվեց և «կլիենտուրայի» վերածվեց, կա ևս մի կարևոր հանգամանք, որի պատճառով այդպես էլ երկրում չի ստեղծվում իրական ընդդիմություն: Մեր ընդդիմադիրները, կրկնելով անցյալում ձևավորված ստանդարտ մտածելակերպ և վարքագիծ, ասում, խոսում և անում են այնպիսի բաներ, որ դուր գան ժողովրդին: Այսինքն՝ միանգամից պոպուլիստական դաշտ են մտնում, որովհետև բոլորի գերխնդիրը ժողովուրդ ունենալն է, իսկ խաբվելու սիրահար մեր ժողովրդին չես կարող ականջահաճո բաներ չասել, թե չէ ընդհանրապես արձագանք չի ցուցաբերի: Մինչդեռ նման երկրում և նման իրավիճակում հայտնված ժողովրդին հարկավոր է ճշմարտությունն ասել այնպես, ինչպես որ կա, իսկ այդ դեպքում նրան դուր գալը բացառվելու է: Որքան էլ որ դառն ու տհաճ է լինելու ժողովրդի համար լսել իրական ճշմարտությունը, հարկավոր է ունենալ ուժեղ կամք, համբերություն ու տոկունություն, մինչև ժողովուրդը սկսի այլ ականջով, այլ մտքով մոտենալ ասվածին: Այ դրանից հետո միայն, դիմանալուց և այդ փուլը հաղթահարելուց հետո այս ուղին որդեգրած ընդդիմադիրներին ժողովուրդը կսկսի վստահել ու գնալ ետևներից...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.zatikyan.1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել