Կամակոր տղամարդու սանձահարումը
Il bisbetico domato
Ի՞նչ կլինի, երբ էկրանին հայտնվեն տղամարդկային խարիզմայի և կանացի գրավչության անգերազանցելի աստղեր Ադրանո Չելենտանոն և Օրնելա Մուտին, և սցենարն էլ հեղինակեն հումորի վարպետներ Ֆրանկո Կաստելլանոն և Ջուզե Մոչչիան։ Ստեղծվածն իրապես համաշխարհային կատակերգության գլուխգործոցներից մեկն է։
Ջումանջի
Jumanji
«Ջումանջին» ընտանեկան դիտման համար լավագույն ֆիլմերից մեկն է։ Էլ որտե՞ղ կարող էր մանկական անմեղ խաղալիքը քաոսի վերածեր ամբողջ քաղաք։ Իհարկե, միայն «Ջումանջիի» աշխարհում։
Փախուստ Շոուշենկից
The Shawshank Redemption
Երբ հոըսախաբությունից թևաթափ ես լինում, և ապագան պատկերվում է գորշ ու մռայլ գույներով, կարևոր է ուժ գտնել քո ներսում և պահպանել մարդկային դիմագիծը։ Այս ֆիլմն արդարացիորեն համարվում է կինեմատոգրաֆիայի գլուխգործոցներից մեկը։
Ծառայողական սիրավեպ
Служебный роман
Այս ֆիլմն այն քչերից է, որ ցանկանում ես կրկին և կրկին անգամ դիտել, և ամեն անգամ այն նույնքան հետաքրքիր է և զվարճալի։ Հիանալի դերասանական կազմ, արտահայտություններ, որոնք վաղուց արդեն մեր առօրյայի անբաժանելի մասն են կազմում, հրաշալի երաժշտություն և աշնանային քաղաքի վառ կադրեր...
Գեղեցկուհին
Pretty Woman
Հարցին՝ «Կա՞ ամերիկական որևէ կատակերգություն բոլոր ժամանակների համար», միանշանակ պատասխանն է՝ «Գեղեցկուհին»
Դիմակը
The Mask
«Դիմակը» այն եզակի կատակերգություններից է, որը կարելի է նույնիսկ 100 անգամ նայել, և այն կրկին զվարճալի կլինի առաջվա նման։ Եվ դե, իհարկե, Ջիմ Քերին անկրկնելի է...
Հարցազրույց վամպիրի հետ
Վամպիրության թեման 20-րդ դարաշրջանի կինեմատոգրաֆիայում ամենատարածվածներից էր և հսկայական եկամուտներ էր բերում։ Բայց Նիլ Ջորդանի «Հարցազրույց վամպիրի հետ»-ն, անկասկած, այդ շարքի դասական ստեղծագործություններից է։
Ֆոռռեստ Գամփ
Forrest Gump
1994 թվականին նկարահանված Ռոբերտ Զամեկիսի այս ֆենոմենալ ֆիլմը նույնիսկ 20 տարի անց կրկին ու կրկին դիտելու ցանկություն է առաջացնում։Եվ ամեն անգամ դիտելիս նոր ացահայտումներ ես կատարում։Հենց այսպիսին պետք է լինի իսկական կինոն՝ պարզ, հասարակ ու հանճարեղ։
Բախել երկնքի դռները
Knockin’ on Heaven’s Door
Մահացու հիվանդ երկու երիտասարդի պատմությունը կամ ուղղակի ֆիլմի նկարագրությունն առաջին հայացքից կարող է չգրավել դիտողին։ Սակայն այդ ամենն այնքան հանճարեղ է նկարահանված և ներկայացված, դերասանական խաղն այնքան հաջող է, որ ֆիլմի դիտումից հետո մարդու մեջ անհագ ցանկություն է առաջանում՝ վայելել կյանքի ամեն մի կաթիլը։ Եվ սիրտդ ծով է երազում...
Վերադարձ՝ դեպի ապագա
Back to the Future
Ֆիլմը ներկայացնում է մի քանի տասնամյակ հետո սպասվող իրականությունը։ Այս ֆիլմի համար ժամանակն ընդհանրապես խոչընդոտ չէ։ Այստեղ ընտրված է լավագույնը՝ ֆանտաստիկ սցենար՝ համեմված հումորով, և երկու հերոսների՝ պրոֆեսոր Էմմետտա Բրաունի (Դոկ) և նրա երիտասարդ ընկեր Մարտիի անհավանական արկածները։ Դուք երբեք չեք հոգնի այս ֆիլմւ կրկին անգամ դիտելուց։













