Էս էլ մեր պայքարը... Անկախության օրերից ի վեր պայքարում ենք, ժողովրդի համար վիզ դնում, սրան-նրան ճիշտ ու սխալ հանում, սրա-նրա տեղը որոշումներ կայացնում կամ նրա որոշումները քննարկում, բայց արդյունքում համ ուտողներն են մնուն նույն մարդիկ, համ հետո զուգարան գնացողները: Ո՞ւ: Դուրս չեկա՞վ, որ էս պայքարը մի մեծ մուտիտի բաղկացուցիչ մասն է դարձել՝ էժանագին ինտրիգներից սկսած, մինչև բազմաքայլ ծրագրավորված ուղեղների լվացումները: Սա չի՞ մեր իրականությունը: Ո՞ր մեկը պատժվեց, իսկ եթե ինչ-որ մեկին էլ պատժեցին, ապա ոչ թե մեր պայքարի արդյունքում, այլ ներքին ռազբորկաների պատճառով: Սա՞ չի մեր պայքարի իրական պատկերը: Մի հատ հետ նայեք, նախկին չալաղաջ ուտողներին փոխարինեցին նախկին քյաբաբ ուտողները, իսկ նախկին չալաղաջ ուտողներն այսօր ապահովում են նախկին քյաբաբ ուտեղների չալաղաջային ուտեստները` սեփական ստամոքս ներբեռնելով նրանց քյաբաբները: Իսկ մնացյալը մնում են չոր հացի հույսին: Սա՞ չի ձեր դեմոկրատիան:
Կամ թե հինգ տարի պայքարում ես, որ մեկի ցավին դարման լինես` ռեալ համոզված լինելով, որ վերջինս անասունի հոտի հետ միասին պիտի 5000 դրամով շարունակական դարձնի նրա գոյատևումը, ում դեմ պայքարում ես հենց էդ անասունների հոտի համար: Սա չի՞ ձեր ժողովրդավարությունը: 10-15 հոգով դրել՝ երկիրը մեջ-մեջ են արել ու բզկտում են՝ ոնց կամենան, քամում են մինչև վերջին կաթիլը, իսկ մենք հիանում ենք Մայլի Սայրուսի չփլախ ջան ու ջանդակով, մեկ էլ հերթական ռաբուլիկ աստղիկի հարսանիքի ֆոտոներով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/841670235914524
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել