Wedding.am–ը գրում է.
Այո՛, իսկապես, մայրանալը կյանքի ամենագեղեցիկ և իրական հրաշքներից մեկն է, որի գիտակցումը ոչ բոլորը ունեն. հատկապես տղամարդիկ այնքան էլ լավ չեն կարողանում պատկերացնել, թե ինչ է կինը զգում հղիության 9 ամիսների ընթացքում:
Wedding.am-ը` վկայակոչելով Dailymail.co.uk-ին, ներկայացնում է այս հետաքրքիր պատմությունը:
Սթիվ Հենսոնը, Ջոնի Բիգենսը և Ջեյսոն Բրեմլին, որոնց տարիքը տատանվում է 38-40-ի սահմաններում, որոշեցին ստանձնել հղի մոր դերակատարությունը` մեկ ամսվա ընթացքում կրելով 15 կգ կշռող արհեստական փոր ...
Ահա թե ինչ դուրս եկավ այդ ամենից:
Հատկապես դժվար էր Ջեյսոնի համար, ում կինն ու երեխան գնացել էին` թողնելով «հղի» հորը տնային տնտեսությունը վարելու բոլոր պարտականությունները: Ըստ նրա` հենց առաջին հանգստյան օրերից հետո, նա սկսեց կարոտել իր կնոջը, 10-ամսական որդուն և այն հրաշալի քաոսը, որ փոքրիկը բերել էր իր հետ ծնվելուց հետո:
Սթիվի և Ջոնիի կարգավիճակը մի փոքր ավելի լավ էր, քանզի նրանց օգնում էին ընտանիքի անդամները: Չնայաց, նրանք էլ էին իրենց անհարամար զգում, գտնվելով հասարակական վայրերում հղիների համար նախատեսված հագուստով:
Իհարկե, այս երեք հուսահատ «հղիները» չէին կարող զգալ այն փոփոխություններն ու զգացողությունները, որոնք զգում է երեխայի սպասող կինը. օրինակ` ուռած ոտքեր, այրոց, սրտխառնոց, գլխապտույտ և այլն: Բայց նրանք փորձեցին հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում այն «ծանրությունը», որոնք կանայք կրում են սեփական մարմնի վրա:
Ջեյսոն. «Ես ինձ զգում էի այնպես, ինչպես քեզ կզգաս ռեգբիի խաղին հաջորդող առավոտյան` ցավ ուսերին և մեջքին»:
Ջոնի. «Ակնառում է, որ այս փորձությունը նախատեսված չէ տղամարդկանց համար»:
Սթիվեն. «Այս ամենն այնքան հիմարություն, հիասքանչություն և անիմաստություն ինձ թվաց, որ ես չգիտեմ ինչ մտածել հղի լինելու մասին, երևի ես գնեմ ծաղիկներ և նվիրեմ կնոջս»:
Հղիության առաջին փորձից հետո Ջոնին ասաց. «Կյանքն այլևս չի լինի այն, ինչ մինչ այս փորձությունն էր: Սկզբում թվում է 15 կգ այնքան քիչ է, բայց քայլելիս, գործ անելիս, ամեն ժամ այդ փորը կրելիս ես հասկանում բոլոր դժվարությունները, որոնց միջով անցնում են կանայք»:
Սթիվը փորի հետ անցկացրած առաջին գիշերվանից հետո ասաց. «Աչք չեմ փակել: Ինչպիսի սարսափելի գիշեր. ես չկարողացա այդպես էլ հանգստանալ»:
Ջենսոնը առաջին աշխատանքային օրվանից հետ ասաց. «Ինչո՞ւ հղիները չեն օգտագործում անվասայլակ: Ես գրասենյակում ունեմ, մեծ հաճույքով այն կօգտագործեի, դա իսկական փրկություն կարող է դառնալ:»