Картинки по запросу հայԶարմանալի ազգ ենք: Չկա մի հայ, որը միասնության կոչ չանի, չկա գեթ մեկ հայ, ով անմիաբանությունից չբողոքի: Սակայն մեր գործողությունները մեզ բաժանում-զատում են միմյանցից, մեր մեջ ներքին թույն, ատելություն է մտել մեկս մյուսի նկատմամբ: Պատրաստ ենք անընդմեջ իրար հայհոյել, խփել, նվաստացնել, բայց երբեք չենք ուզում դիմացինին ձեռք պարզել, փորձել հասկանալ: Խնդիրն ավելի է սրվում, երբ առաջ են գալիս հասարակական, քաղաքական կամ ազգային գործիչների միջև ոչ թե հակասություններ, այլ բացահայտ թշնամանք: Եվ զարմանում եմ, այդ ինչ եղավ, այդ ինչպես եղավ, որ հայը հային թշնամի դարձավ: Թշնամաբար տրամադրվել անօրեն իշխանությունների նկատմամբ մի բան է, բայց լրիվ այլ է, երբ հասարակ հայը հային է թշնամաբար դիմավորում: Ու այսպես, ներքին թշնամանքով մենք կարո՞ղ ենք հզոր Հայաստան կառուցել կամ պատերազմ հաղթել: 
Ժողովուրդ, եղբայրնե՛ր, եկեք հարգենք իրար, միևնույն է, մենք կապված ենք իրար ճակատագրով: Բոլորիս ապագան էլ նույնն է, այլ տարբերակ չկա, քան բարեկամաբար գոյակցելը, իրար հարգելը: Եթե ուզում ենք համընդհանուր փոփոխություններ, ուրեմն առաջին հերթին մեր միջի բռնապետին եկեք հեղափոխենք, քանի որ դրանից հետո դրսի բռնապետն անզոր կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել