Ասում են, որ հայերը կոնսերվատիվ են, բայց ես մի ուղղում կմտցնեմ. կոնսերվատիվ են հայաստանցիները, հայերը չէ։ Եվ ինչպես գյուղի չպաչած, Գառնու մեղրի պես անարատ աղջիկը գալիս է մեծ քաղաք ու ազատ դառնում, այնպես էլ կյանք տեսած երևանցիները հասնում են Եվրոպա ու կապները կտրում։ Նազենի Հովհաննիսյանի ամառային հանգիստը հայերով չմարսեցինք։) Պատճառը երևի այն էր, որ երեխաների հետ աշխատող, մանկապատանեկան ինտելեկտուալ հաղորդման հաղորդավարուհին հասել էր ծով ու «կիսամերկը կիսամերկի հետևից» լուսանկարներ էր հրապարակում։ Բայց Նազենին խելացի է, ձևը գտել էր։ Եթե մեր շոու բիզնեսի անմակարդակ աստղերը դատարկ լուսանկար չհրապարակելու համար տափակագույն տեքստեր էին գրում՝ «բարի աշխատանքային օր եմ մաղթում բոլորին» կամ «թող այս օրը արկածներով լի լինի ձեզ համար», Նազենին վեպեր, արձակներ ու բանաստեղծություններ էր գրում՝ լողազգեստով նկարները սղցնելու համար։ Երևի պոեզիայով գրավում էր այն մարդկանց, ում չէին հետաքրքրում նրա մերկ բդիկները։)

collage

Բայց որ Նազենին այնքան է կապերը կտրել, որ գեյ-փարթիների է մասնակցում, արդեն չափից դուրս էր։ Երեկ մեր գեղեցկուհին, ով յուր «Մարդկային գործոն» հաղորդման շրջանակներում ԼԳՏԲ անձանց որակել էր որպես բարոյահոգեբանական խնդիրներ ունեցողների, իր էջում լուսանկար էր հրապարակել հայտնի գեյ դիզայներներ Դեն և Դան Կատենաչիների հետ։ Իսկ այն, ինչ տեղի էր ունեցել այդ փարթիի ընթացքում, լուսանկարներով կներկայացնեմ ստորև, և հաջորդ տարի Նազենի Հովհաննիսյանին տեսնելիս կարող եք նայել նրա աչքերի մեջ և ասել. «я знаю, что ты сделала прошлым летом»։)

11820420_471567556350498_718996897_n

11897173_1179311312095279_1251065225_n

11874123_1179311305428613_1892215694_n

11809803_117520168594866_762709538_n11417360_1483824138598797_593637727_n11358087_736652426444660_1371806048_n10817962_902213159849723_1447908518_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել