Image result for հայաստանԳիտե՞ք՝ Արցախի հաղթանակն ինչի համար եմ պաշտում...
Օօօ, ջրհեղեղից հետո Նոյը մեր Արարատին է հանգրվանել...
Օօօ, մենք Բելին ջախջախած Հայկի սերունդն ենք...
Օօօ, մենք հզոր ազգ ենք եղել՝ ծովից ծով Հայաստան...
Օօօ, մենք Տիգրան Մեծ արքա ենք ունեցել, այնպիսի արքա, որ Մակեդոնացին կնախանձեր...
Ու այսպես շարունակ ու հիացական ու հպարտության բոլոր բացականչությունները վաղ անցյալից էին արձագանքում...
Իսկ ներկան՝ միայն ծովից ծով Հայաստանից մի բուռ քարերի երկիրը, գաղթականի ցուպը, Ցեղասպանությունը և մորթվածի հոգեվիճակը...
Մինչև չեկավ Արցախի պատերազմը... 
Մինչև հայը կրկին չհասկացավ, որ ինքը Հայկի սերունդն է, երկաթե բազկով, բազեի աչքով ու պողպատե կամքով արիացին, ով չի կարող զոհ լինել, մորթվածի ողորմելի հոգեբանությամբ գոյատևել.... 
Հիմա իջնեմ եթերներից ու դառնամ ողորմելի իրականությունը...
Մենք չենք կարողանում ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ազգին վայել պահվածք դրսևորել՝ պատվով, հպարտ, առնական ու արդար, որովհետև դարերի ընթացքում մեզ են խառնվել տարբեր ասպատակություններից բեղմանվորված անհայտ ցեղախմբերից մնացուկներ...
Որովհետև ընդամենը 20 տարում մոռացանք անբնական, անհավանական ու փառահեղ ՀԱՂԹԱՆԱԿԸ՝ գերադասելով կաղկանձը, ողբը, վայնասունը ու ցոփ ու շվայտ էժանագին տվայտանքները....
Մենք թույլի հոգեբանությամբ գերադասում ենք անցյալով ապրել, քան աճեցնել ՆԵՐԿԱՆ Ու հպարտանալ դրանով... 
Տխուր է... 
Ինչպես երևում է՝ հայի գենը պարզաջրելու համար ևս մեկ պատերազմն անխուսափելի է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել