Ինձ մեկ այլ բան անհասկանալի մնաց. նույն գնորդին, ով 30 միլիոն դոլարով գնեց Համալիրը ու պատրաստվում ա դեռ 100 միլիոն դոլարի էլ ներդրում կատարել ու շուրջբոլորը կառուցապատել (այսինքն՝ ընդհանուր 130 միլիոն դոլար !!!! ), ինչո՞ւ նույն այդ գնորդին, ով էլ ուզում ա նա լինի, չվաճառվեց նախկին Երիատասարդական պալատի կամ հայտնի Կուկուռուզնիկի տարածքը, որտեղ նույն այդ գումարներով հսկայական շինարարություն կարելի էր կատարել ու մի շատ գեղեցիկ ճարտարապետական լուծումներով շենք կառուցել, որը լիներ նույնքան սիրված, որքան Կուկուռուզնիկն էր...
Արդեն 10 տարուց ավել, եթե չեմ սխալվում, այդ վայրում աղբանոց ա, բառիս ուղիղ իմաստով, ու ոչ մի աշխատանք չի կատարվում այնտեղ...
Իրոք անհասկանալի ա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել