Փաստորեն, Եգիպտոսին ամենաշատ եկամուտ բերում է Սուեզի ջրանցքը, հետո գյուղատնտեսական պրոդուկտների արտահանումը, հետո տուրիզմը, նոր հետո նավթն ու գազը...
Սեփական տարածքի 6%-ից քիչն է բնակելի. մնացածն անապատ է, մոտ 95մլն բնակչություն ունեն:
Երկրի կարևոր հիմնախնդիրներից են բնակչության թվի արագ աճն ու աղբահանությունը: Տեղացիները բացատրում են, որ շատ ցածր են աղբահանության ոլորտի աշխատակիցների վարձավճարները. ամսական մոտ 200$, մինչդեռ տուրիզմի ոլորտում ցածր կարգի աշխատողը մոտ 1000$ ստանում է:
Զարմանալի է, որ արաբներն ամբողջ աշխարհում բարձրակարգ սպասարկում ապահովող աղբահանման ֆիրմաներ ունեն, բայց արաբական նման հարուստ երկրում խնդրին լուծում չեն կարողանում տալ:
Կին-տղամարդ հարաբերություններն են շատ հետաքրքիր: Ամուսինը եթե դավաճանող կնոջը սպանի, հաստատ ոչ ոք չի քննադատի նրան: Որոշակի քռ կմ բնակարան, հստակ աշխատանք և մինիմում 5000$ չունեցող տղան (այս գումարը տալիս են աղջկա հորը) չի կարող աղջիկ ուզել: Շատ հաճախ աղջկա դեմքը փեսան տեսնում է ուզելու գնալու օրը ու էլի տենց մազալու բաներ....