Էլի, որ սկսեմ գազելներից գրել, կասեն՝ Զառան գազելաֆոբիա ունի, բայց պիտի գրեմ... Ուրեմն, հերթական առիթով գնում եմ Արարատ, սովորականի համաձայն գերծանրաբեռնված են Արարատի գազել-ավտոբուսները...Բարձրացավ մի կին, ով հետո ասաց, որ 85-ին մոտ էր, նստեց ընթացքին թարս` իմ կողքը, հետո վատ զգաց իրեն, և մի պատի հայացք ունեցող կնոջ, խնդրեց, որ իր հաստափոր երեխային (որն արդեն մի 15 տարեկան էր, բայց մայրն անընդհատ բալիկ էր ասում) տեղերով փոխվել... Չէ՜, զիջել չէ, ընդամենը տեղափոխվել.... Իսկ մայրը թե` չէ, չի կարող , ինքն իմ կողքը պետք է նստի, երեխան չի կարող ուրիշ տեղ նստել, միայն իմ կողքը:)... Իսկ երեխան դեբիլի նման գրկեց մորը ու էլի մոր նման պատային հայացքով սկսեց խժռել «պոնչիկն ու պեռաշկին»... Ծեր կինը կանգնեց...մոտ մեկ ժամ...իսկ գազելում կատարյալ անտարբերություն... Մի պահ մտովի պատկերեցի՝ մի երեք տարի հետո ինչ կլինի.... էլի նույն անտարբերությունը, ու էլի էդ շատակեր լակոտը մոր փեշի տակ`այս անգամ բանակից խուսափելուց... ու էլի մայրը կասի` իմ երեխան իմ կողքը պիտի նստի. ինքը ուրիշ տեղ չի կարող նստել :)... Է՜հ, ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ... էս ո՞ւր ենք գնում......
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/zarouhidilanyan/posts/523870947623868
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել