Բոլորը կարծիք են հայտնում, թե Մշակույթի ինչպիսի նախարար կլինի Արմեն Ամիրյանը:
Ասեմ ձեզ. շատ վատ: Սա ասում եմ՝ մեծ համակրանք ունենալով Արմեն Ամիրյանի հանդեպ: Հայաստանում ներկայիս համակարգի պայմաններում անգամ ամենասուրբ անձը չի կարող մի քանի ամսից ավել ղեկավարել որևէ ստորաբաժանում՝ կամ կհրաժարվի, կամ կդառնա էնպիսին, ինչպիսին բոլորն են: Ժամանակին, երբ Շուշան Պետրոսյանը հայտնվեց ՀՀԿ ցուցակում, ես ասացի, որ ցավում եմ՝ մեծ երգչուհուն համակիրների հոծ բանակը կորցնելու համար: Հիմա նույնն եմ ասում. պարո՛ն Ամիրյան, եթե Դուք վերցնեք այդ պաշտոնը, կդառնաք նույնքան ատելի ժողովրդի աչքին, ինչպես կառավարության, օրենսդիրի ճնշող մեծամասնությունն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել