1981 թվականին հնդիկ բանկիրի և մետալուրգիական մագնատի դստեր հարսանիքը տեղի ունեցավ աշխարհի ամենառոմանտիկ քաղաքում` Փարիզում և տևեց մեկ շաբաթ։ Շուրջ 1000 հյուր, ովքեր հարսանիքի հրավիրատոմսը ստացել էին արծաթե սկուտեղիկների մեջ, հատուկ պատվիրված չվերթով տեղափոխվեցին Փարիզ։ Արարողության անցկացման համար վարձակալվել էր Լուվրում գտնվող Տյուիլրի պարտեզը, որտեղ հյուրերը կարող էին հիանալ հսկայական հրավառությամբ և պարել Քայլի Մինոուգի կենդանի կատարման տակ։ Հարսանիքի ժամանակ հյուրերը մի քանի տասնյակ կիլոգրամ ձկնկիթ և շուրջ 5 հազար շիշ Շատո–Ռոտշիլդ գինի սպառեցին։ Միայն շամպայնի վրա ծախսվեց 1,5 միլիոն դոլար։ Մատուցվել էր 6 հազարից ավել տարատեսակ ուտելիքներ։
Ընդհանուր առմամբ հարսանիքի վրա ծախսվեց 60 միլիոն ԱՄՆ դոլար (ոչ պաշտոնական տվյալներով 78 միլիոն)։ Այն այսօրվա դոլարի կուրսով հավասարազոր է 100 միլիոն դոլարի։
Չնայած այդ հարսանիքից անցել է 40 տարի, բայց դեռ ռեկորդը ոչ ոք չի շրջանցել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/861609547263575
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել