Հյուսիսային պողոտայի «Պարմա» սուպերմարկետի դիմաց «Պարքինգ Սիթին» երեկ եկավ, այդ անվճար կայանատեղին սարքեց վճարովի: 
Հիմա գլխավորի մասին. 
Գետնի գծանշումները չեն համապատասխանում ճանապարհային նշաններին: Այսինքն՝ ճանապարհային նշանը թույլ է տալիս տրանսպորտային միջոցին կայանել հորիզոնական դիրքով, իսկ գծանշումները՝ ուղղահայաց: Երկու դեպքում էլ տուգանվում է վարոդը:
Գրառումս թող կարդա Ճ/Ո պետն ու հրաման տա՝ կամ գծանշումները փոխեն, կամ ճանապարհային նշանը: Երրորդ տարբերակ էլ կա՝ ՀԱՆԵՔ ՎԱԲՇԵ ԷԴ ՊԱՐՔԻՆԳ ՍԻԹԻ ՍՊԸ-Ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել