Երիտասարդությունը միշտ ավելի լավն է։ Ինձ համար սա աքսիոմա է, ու ոչ ոք հակառակն ինձ համոզել չի կարող։ Հայրեր ու որդիներ հավերժական խնդիրն էլ բխում է միայն ավագների՝ որդիներին ավելի լավը տեսնելու և կրտսերների՝ ավելիին հասնելու մղումից։ Ու այդ հակադրությունն էլ հենց հանրային կյանքի շարժիչ ուժն է, զարգացման պայման:
Երիտասարդությունն օրուգիշեր պահում է մեր սահմանը, զարգացնում տնտեսությունը, տարբեր ոլորտներում առաջարկում նորագույն լուծումներ, պայքարում փոփոխությունների համար։ Երիտասարդությունն առողջության, առաջադիմության, թարմության, արագության, հնարամտության խորհրդանիշն է։
Եվ այսօր շնորհավորանքներս եմ հղում հասարակության ամենակարող ու հզոր այս ուժին՝ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ Նայեք միշտ առաջ, գնացեք ձեր նպատակների հետևից, եղեք վճռական ու անկոտրում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/avagyankaren/posts/887979404609043?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել