Բաղադրությունը

շերտավոր խմոր՝ 1կգ
խաշած սպանախ՝ 500գր
քերած պանիր՝ 100գր
ֆետա պանիր՝ 100գր
ձու՝ 1 հատ 
ձվի դեղնուց՝ 1 հատ
քունջութ կամ մեխակ՝ 1-2ճ/գդ

Պատրաստման եղանակը

Սառեցված խմորը դնել սենյակային ջերմաստիճանում, որպեսզի հալչի: Կարկանդակի համար ավելի լավ է օգտագործել ռուլոնով փաթաթված շերտավոր խմոր, որպեսզի գրտնակով բացելու անհրաժեշտություն չլինի:
Լավ քամել խաշված սպանախի ավելորդ ջուրը, ապա վրան կոտրել 1 ձու, վրան լցնել քերած պանիրը, կտորներով կտրատված ֆետա պանիրը, համեմել աղ և պղպեղով:
Բացել խմորը, բաժանել 4 կամ 5 երկար ժապավենների: Ամեն ժապավենի վրա հավասարաչափ լցնել սպանախով զանգվածը, ապա մատերով իրար կպցնել ժապավենների աջ և ձախ կողմերը՝ չմոռանալով մատներն ալյուրոտել այդ ընթացքում: 
Կլոր ձևամանի մեջ պարուրաձև շարել լցոնված ժապավենները՝ միացնելով մի ժապավենի ծայրը մյուսին: Վրան քսել ձվի դեղնուցը, ապա շաղ տալ քունջութը:
Եփել ջեռոցում 20-25 րոպե 180 աստիճանում մինչև կարկանդակի կարմրելը:
Կարևոր է նաև իմանալ, որ եթե օգտագործեք խմորիչով շերտավոր խմոր, ապա կարկանդակի վրայի շերտը կլինի փափուկ, իսկ առանց խմորիչի դեպքում՝ խրթխրթան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել