Թերևս, չեմ հասկանում արևմտամետների հրճվանքը: Նույն ձև, ինչ Նիկողոսյանն է` ձեզանից շատերն են քարոզում, որ դառնանք Եվրամիության մի մաս` զիջելով գլոբալիզացիայի, կարող են Եվրադատարան դիմել Հայաստանի դեմ, Եվրամիության դրոշով գալ սոցիալական ցույցի, ձու նետել ռուսական հյուպատոսության վրա, արհամարհել ռուսերեն խոսացողներին: Ավելին չասեմ, ինքներդ գիտեք... Ասենք` հաշվը դարձավ 1-1: Բա հետո՞։

Նիկողոսյանի այս հայտարարությունը մյուս ծայրահեղությունն է` նողկալի ու դատապարտելի: Կարելի է սիրել ռուսականը, Ռուսաստանը, լինել ռուսախոս, ռուսական մտածելակերպով, ռուսադավան, բայց ոչ էժանագին վաճառվել հանուն պաշտոնի, փողի: Ցավոք, նա միակը չէ: Այսօր Երևանը վխտում է նաև «կազակ» հայերով, որոնք հանուն «գեներալի» կոչման մոռանում են, որ «կազակն» ավելի շատ էթնիկ անվանում է, քան ռազմական...

Կան նաև նրանք, ովքեր մի որ ռուսամետ են, մյուս օր` արևմտամետ, իսկ երրորդ օրը հագնում են հայրենասերի դիմակը: Ովքեր կարող են այնպիսի մի հակահայկական լուսանկարներ, տեսաֆիլմեր տեղադրել իրենց էջերում, որ նույնիսկ haqqin.az-ը չէր մտածի: Ինքս մի քանի տենց «ընկերներից» ազատվեցի...

Ինչևէ, ցավոք դեռ կան ու կլինեն «կողմի վրա աչք դնողներ»` թե ռուսաֆիլներ, թե արևմտամետներ, թե իրանամետներ և նույնիսկ թուրքասերներ: Սա մեր ազգի խարանն է։ Եվ Աստված տա, որ մեծանա այն մարդկանց թիվը, ովքեր ճշմարիտ կլինեն` ասելով. «Ես հայասեր եմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել