Երեխայի մահը ծանր փորձություն է յուրաքանչյուրի համար: Կորստյան ցավն ամեն ոք յուրովի է հաղթահարում:
Ոմանք հեշտ են հաղթահարում երեխայի կորուստը՝ աչքի առաջ ունենալով մահացած երեխայի կերպարը:
Անգլիայի Ուերքսոփ քաղաքի 51-ամյա բնակչուհին բավական անսովոր ծառայություններ է մատուցում վշտահար ծնողներին:
Նա տիկնիկներ է պատրաստում, որոնք նույնությամբ կրկնօրինակում են մահացած նորածիններին:
Ծնողների խոսքով՝ իրենց աչքի առաջ ունենալով իրենց մահացած երեխային շատ նման տիկնիկ՝ իրենք ավելի հեշտ են հաղթահարում ցավը:
Թերեզա Ռասոնը հիպերռեալիստական տիկնիկների հեղինակն է: Նա պատահական կերպով է սկսել զբաղվել տիկնիկների պատրաստմամբ:
Մինչ օրս Թերեզան ավելի քան 250 պատվեր է ստացել:
Ամենահասարակ տիկնիկի պատրաստման վրա ծախսվում է ավելի քան 100 ժամ, իսկ ամենաբարդերի պատրաստման վրա կարող է ծախսվել անգամ կես տարի:
Նման տիկնիկների արժեքը սկսվում է 30 ֆունտ ստերլինգից ու կարող է հասնել մի քանի հարյուր ֆունտ ստերլինգի: